Ապուրի կամ այլ ուտեստների մեջ պղպեղ ավելացնելը չի պաշտպանում և չի բուժում COVID-19-ը

Սննդի մեջ կծու պղպեղը, իհարկե, ունի համային առավելություններ, բայց չի կանխում և չի բուժում COVID-19-ը: Այս մասին հայտնում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու լավագույն միջոցը մյուսներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա պահելն է, ինչպես նաև ձեռքի հաճախակի և մանրակրկիտ լվացումը: Բացի այդ, հավասարակշռված սնունդը, հեղուկի բավարար քանակությունը, կանոնավոր վարժությունը և առողջ քունը նպաստավոր ամրապնդող ազդեցություն են ունենում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել