Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի ստորագրագրած hրամանագրով Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:
Արայիկ Հարությունյանի մայիսի 26-ի ստորագրած մի շարք հրամանագրերով՝
- Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ,
- Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ,
- Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական,
- Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։