ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց է ներկայացրել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Նշենք, որ նույն դատավորը քննել է նաև Արա Մինասյանի հայցը ընդդեմ Արսեն Թորոսյանի։ Այս դեպքում Թորոսյանը պարտվել է։
Նունե Ավանեսյանը պաշտոնից ազատվել է 2018 թվականին՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ։