ԱԺ-ն ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:

Նախատեսվում է, որ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10000 դրամով, իսկ փակ տարածքներում պատասխանատվությունը կկրի գործատուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել