Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի ՍԴ՝ պահանջելով «չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»

Փետրվարի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան հայց կհանձնեն: Հայցով «պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»,- այս մասին ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից այսօր տարածած հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ վաղը ժամը 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ մամուլի ասուլիս կտան:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել