ԵՄ աշխատանքային շուկայում երրորդ պետության (օրինակ՝ Հայաստանի) քաղաքացիների իրավունքները

Եվրոպական աշխատանքային շուկայի ստեղծումն էապես տարբերվում է ազգային մակարդակով աշխատանքային շուկա հասկացությունից և ստեղծումից. եթե վերջինի դեպքում ամենակարևոր հանգամանքները հանդիսանում են աշխատողների պաշտպանությունն ու արտադրական հարաբերությունները, ապա եվրոպական աշխատանքային շուկայի ստեղծման հարցում կարևորվում է աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը: Աշխատող հասկացությունը միասնական հասկացություն է, որը տրվել է Դատարանի կողմից և կախված չէ անդամ պետությունների ազգային օրենսդրություններից:

Պետք է նաեւ ֆիքսել, որ աշխատողները եւ մյուս տնտեսական գործունեություն իրականացնող ԵՄ քաղաքացիները տարբերվում են իրարից և ԵՄ քաղաքացիներից իրենց իրավունքների ծավալով:

Ինչ վերաբերում է երրորդ պետության քաղաքացիներին, ապա նրանք չեն օգտվում ազատ տեղաշարժի իրավունքից, այլ ունեն միայն աշխատանքային գործունեության ընթացքում հավասար պայմանների իրավունք, բացի այդ, պետք է նշել, որ նրանց նկատմամբ իրականացվող քաղաքականությանը թողնված է անդամ պետությունների իրավասությանը, եւ նրանք են որոշում` որքանով կիրառեն համապատասխան փասթաթղթերով սահմանված երրորդ պետության քաղաքացիներին վերաբերող դրույթները, ինչը չի ապահովում միասնականությունը, ինչպես նաեւ խոչընդոտ է հանդիսանում երրորդ պետության քաղաքացիների` ԵՄ տարածք մուտ գործելուն, բնակությանն ու աշխատանքային գործունեությամբ զբաղվելուն:

Նկատի ունենալով վերոգրյալը` նպատակահարմար կլիներ ներդաշնակեցնել եւ մոտարկել նշված ոլորտը, որը կապահովեր նախ նորմերի պարտադիրությունը, ապա նաեւ որոշակիությունն ու միասնականությունը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել