Ծնողների մուտքը մանկապարտեզներ բացառված է։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսօր՝ մայիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ծնողներին հորդորեց լինել համբերատար, պահպանել հեռավորություն, մինչև երեխաները ջերմաչափում կանցնեն և կմտնեն մանկապարտեզի շենք։ Վիրաբյանի խոսքով, տնից սնունդ տանելու կարիք չկա, մանկապարտեզները խստացված ռեժիմով կստանան սնունդը՝ ինչպես նախկինում և երեխաները կկերակրվեն։
Մի շարք այլ մանրամասներ մանկապարտեզների մասին՝ տեսանյութում