Մեղայականով ներկայանալը` որպես մեղմացնող հանգամանք

Ինչպես գիտենք, օրենսդիրը սահմանել է մի շարք մեղմացնող հանգամանքներ, որոնք հաշվի են առնվում հանցանք կատարած անձի պատասխանատվությունը և պատիժը սահմանելիս:

Այդպիսի հանգամանքներից է մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն աջակցելը:

Այս մեղմացնող հանգամանքի էությունը կայանում է նրանում, որ անձը զղջում է կատարած արարքի համար և փորձում է հարթել իրավիճակը` աջակցելով հանցագործության բացահայտմանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել