Կառավարությունը վաղը կքննարկի Հայաստանում արտակարգ դրության ժամկետը մինչև հունիսի 13-ը երկարաձգելու հարցը

ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի որոշման նախագիծ, ըստ որի կերկարաձգվի ՀՀ 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով։

Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել