Անհատական վարժվածության մակարդակը բարձրացնելու և հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները: