ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ հրադադարի եռակողմ համաձայնագրի 26-ամյակի կապակցությամբ

«Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է:

Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որն ուղեկցվում է բանակցություններում փոխզիջումները մերժող դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է»,-այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել