Նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջներ

Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում են նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջները։

1․ Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով:

2․ Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթական ծրագրերով:

3․ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, ընտրությամբ եւ նախաձեռնությամբ՝ լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական լիազորված մարմինը:

4․ Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տեւողությունը, սահմանում է նրա հիմնադիրը՝ կրթության եւ առողջապահության ոլորտի պետական կառավարման  լիազոր մարմինների՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում կարող է սահմանվել աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ:

Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 21-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել