Ազգայի ժողովում այօսր մայիսի 8-ին Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ խմբակցությունը լքում է ԱԺ նիստերի դահլիճը։
«Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում մենք կապված քաղաքական գնահատականներից և հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,-նշեց Էդմոն Մարուքյանը: