Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 04․05

Մայիսի 4-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,559,225 է։ Մահացել է 249,520 մարդ, բուժվել՝ 1,143,667-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի։ Մահացել է 9 մարդ, բուժվել է 223 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,277-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 98,647 դեպք։ Ապաքինվել է 79,379 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 145,268-ի։ Բուժվել է 18,095 մարդ, մահացել է՝ 1,356-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 127,659 դեպք է գրանցվել, մահացել է 3,461 մարդ, բուժվել՝ 68,166-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1,984 անձի մոտ, որից 1,480-ն ապաքինվել են, 26-ը՝ մահացել է։

ՀՀ-ում  կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2,507-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է, վիրուսից 39 մարդ է մահացել։

Նշենք նաև, որ ամենացածր վարակվածության ցուցանիշը գրանցվել է Կոմորյան կղզիներ կղզի-պետությունում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև։ Պետությունը 3 կորոնավիրուսով վարակված ունի։

2-րդ տեղում է Արևմտյան Սահարան (6), 3-րդ տեղում՝ Բութանը (7)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել