Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 03․05

Մայիսի 3-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,476,021 է։ Մահացել է 246,027 մարդ, բուժվել՝ 1,113,454-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 589-ի։ Մահացել է 9 մարդ, բուժվել է 221 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,203-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 97,424 դեպք։ Ապաքինվել է 78,422 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 134,687-ի։ Բուժվել է 16,639 մարդ, մահացել է՝ 1,280-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 126,045 դեպք է գրանցվել, մահացել է 3,397 մարդ, բուժվել՝ 63,151-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1,932 անձի մոտ, որից 1,441-ն ապաքինվել են, 25-ը՝ մահացել է։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2,386-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1035 է, վիրուսից 35 մարդ է մահացել։

Նշենք նաև, որ ամենացածր վարակվածության ցուցանիշը գրանցվել է Կոմորյան կղզիներ կղզի-պետությունում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև։ Պետությունը 3 կորոնավիրուսով վարակված ունի։

2-րդ տեղում է Արևմտյան Սահարան (6), 3-րդ տեղում՝ Բութանը (7)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել