Միշուստինի մամուլի քարտուղարը խոսել է վարչապետի առողջական վիճակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վարակվել է կորոնավիրուսով, իրեն լավ է զգում և շարունակում է բուժում ստանալ: Այս մասին կիրակի հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:

«Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մնալ մասնագետների հսկողության տակ, շարունակում է բուժումը։ Առողջական վիճակը նորմալ է», – ասել է Բելյակովը՝ հավելելով, որ վարչապետը «աշխատում է փաստաթղթերի հետ և հեռախոսով ակտիվորեն կապվում է գործընկերների հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել