27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացնում երիտասարդ աղջկա մահվան դեպքի մասին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է․

«27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»։

Նա նաև նշում է, որ երիտասարդ աղջկա հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի, միայն ընտանիքի թույլտվությամբ։ «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հիվանդությունը նշելու պատճառով՝ նույնականացրել ենք մահացող անձին»,-հավելում է մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2148, որից 977-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1136-ը, բացասական թեստերը եղել են՝ 22 177-ը, մահվան դեպքերը՝ 33-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել