Փետրվարի 18-ին Եգիպտոսի Անվտանգության կենտրոնական ծառայության աշխատակիցները գրավել են Ալեքսանդիայում գտնվող Պորտլանդ ցեմենտի գործարանը, որի աշխատակիցները նստակյաց գործադուլ էին անցկացնում: Այս գործողության արդյունքում տասնյակ աշխատողներ վիրավորվել են, իսկ 18-ը ձերբակալվել:
Ռայնա թերթի հաղորդմամբ` հատուկ ջոկատայինները գրոհը սկսեցին այն ժամանակ, երբ աշխատողներն աղոթում էին: Զինվորները դաժան ծեծի էին ենթարկել աշխատողներին և իրենց վրա քսի էին տվել շների: Շներից փրկվելու համար աշխատողները ցատկում էին երրորդ և չորրորդ հարկերից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net