Չինաստանի բնակիչները զրկված են BBC և Ամերիկայի ձայնը ռադիոկայանները լսելու հնարավորությունից

Չինաստանի իշխանությունները խլացնում են BBC և Ամերիկայի ձայնը ռադիոկայանների աշխատանքը: Մինչ այդ խլացվում էին BBC-ի ռադիոհաղորդումները միայն չինարեն, թիբեթերեն և ույգուրյան լեզուներով, սակայն անգլերեն հաղորդումները հնչում էին եթերում: Սակայն հասավ նաև անգլերեն հաղորդումների հերթը: Գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով ավելի շատ չինացիներ են ուսումնասիրում անգլերեն լեզուն և դա մտահոգում է իշխանություններին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել