Վրաստանում ընդդիմության իշխանության գալուց հետո նկատելի են մի շարք հարցերի նկատմամբ մոտեցումների փոփոխություններ: Դրանք վերաբերում են ոչ միայն ներքին կամ արտաքին քաղաքականությանը, այլ նաև պատգամավորների հանդերձանքին:
Ներկայումս Վրաստանի Խորհրդարանում շրջանառվում է Խորհրդարանի Կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, ըստ որի` նիստերի դահլիճ կարելի է հաճախել նաև ազգային տարազով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net