Մի քանի օր առաջ Հնդկաստանում փոստային ծառայության, բանկերի և հասարակական տրանսպորտի ոլորտների աշխատողներն անցկացրել են երկօրյա գործադուլ: Գործադուլավորները կառավարությունից պահանջում են նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել $184:
www.unionstoday.ru կայքի փոխանցմամբ` ցավոք սրտի չի հաջողվել խուսափել մարդկային զոհից: Ամբալա քաղաքում շտրեյկբրեխերները (գործադուլին խոչընդոտող անձինք) սպանել են արհմիության գանձապահին: Նարենդեր Սինգխն աշխատանքի էր գնում ավտոբուսային դեպո, որը նույնպես միացել էր գործադուլին: Դեպո մտնելիս նա դժբախտություն է ունեցել հանդիպել շտրեյկբրեխերների, որոնք փորձում էին երթուղիների դուրս բերել ավտոբուսները: Իրենց միջև բռնկված վիճաբանության ժամանա Սինգխը դանակով սպանվել է: Հարուցվել է քրեական գործ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net