Եթե ապացուցվի, որ Չինաստանը գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի բռնկումը, դա անհետևանք չի մնա․ Թրամփ

Եթե ապացուցվի, որ Չինաստանը գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի բռնկումը, դա անհետևանք չի մնա:

Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հետաքննություն ենք անցկացնում, տեսնենք՝ ինչպես կընթանա: Եթե նրանք գիտակցաբար են թույլ տվել դա, ապա հետևանքներ պետք է լինեն։ Մինչև վերջին իրադարձությունները Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները կառուցողական էին: Մենք առևտրային համաձայնագիր ենք կնքել, Չինաստանը մեր ֆերմերներից 250 մլրդ դոլարի արտադրանք է գնում: Հարաբերությունները լավ էին, երբ մենք ստորարեցինք համաձայնագիրը: Արդյո՞ք զայրացած եմ Չինաստանի վրա: Հնարավոր է՝ այո: Բայց ամեն ինչ կախված է նրանից՝ արդյո՞ք կորոնավիրուսի բռնկումը սխալ էր, թե՞ գիտակցաբար է արվել»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ հույս ունի՝ չինական իշխանությունները կապահովեն օտարերկրյա մասնագետների մուտքը Ուհանի լաբորատորիա, որտեղից, ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ, կարող էր տարածվել կորոնավիրուսը:

Միաժամանակ, ապրիլի 16-ին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ընդգծել է, որ կորոնավիրուսի արհեստական ստեղծման մասին վարկածը որևէ ապացուցողական հիմք չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել