Թաիլանդից վերադարձած շանը տեղափոխել են կարանտին

Իրկուտսկում կարանտին են տեղափոխել շպից ցեղատեսակի մի շան, որը իր տիրոջ հետ ժամանել էր Թաիլանդից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Տիրոջը շան հետ միասին ուղարկել են Շելեխով քաղաքում գտնվող աստղադիտարան։ Կենդանին կարանտինում է՝ «առանց զբոսնելու իրավունքի»:

Որոշումը պայմանավորված է այն տեղեկությամբ, որ որոշ կենդանիներ վարակվել են COVID-19-ով, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը: Գործակալությունից հայտնում են, որ Վլադիմիրում արդեն մշակվել է մեթոդաբանություն, որը կարող է ախտորոշել կենդանիների շրջանում կորոնավիրուսը:

Science ամսագրում հրապարակվել է ուսումնասիրություն, որի համաձայն կատուները կարող են վարակվել COVID-19- ով և կարող են վարակել միմյանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել