Մահացել է ՌԴ Պետդումայի Մոսկվայի մարզի պատգամավոր Իվան Ժուկովը: Այս մասին հայտնում է РБК-ն։
Աղբյուրի տվյալներով՝ Ժուկովի նախկին օգնական Նատալյա Կազակովան հաստատել է, որ պատգամավորի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել: 63-ամյա գործիչը մահացել է ապրիլի 18-ին՝ 06:00-ին: Կազակովայի խոսքով՝ վերջին 11 օրվա ընթացքում գործիչը գտնվել է Կոմունարկայի հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները: