Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ա. Մանուկյանի մեղադրանքի:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, առանց հարգելի պատճառների ծառայությունից բացակայել է երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ:
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net