Մահացու դանակահարություն Գառնիում

Փետրվարի 24-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտուշ Գևորգյանը, որը, գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին, Ջրվեժ գյուղից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արման Շ.-ն, որը խոստովանել է, որ փետրվարի 23-ին, ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արտուշ Գևորգյանին դանակով հարվածել է ինքը:

Արման Շ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել