Առողջապահության նախարարության ներկայացուցիչը Իրավաբան․net-ին հայտնել էր, որ կորոնավիրուսի հետևանքով մահացածների մարմինները արդեն հանձնվել են իրենց հարազատներին։
«Հուղարկավորությունը իրականացվում է համաճարակաբանական ցուցումներին համապատասխան, ինչը իր մեջ ներառում է նաև փակ դագաղ հասկացությունը»,-նշում են նախարարությունից։
ԱԺ պատգամավոր Սասուն ՄԻքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ եղել է դեպք, երբ Ռուսաստանից Հայաստան սխալ մարդու դի են բերել։
«Ի՞նչ կարող ենք անել, որ հարազատները մի պահ տեսնեն իրենց հարազատի մարմինը»,-հարց ուղղեց նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Մանրամասները՝ տեսանյութում