Կառավարությունը մարտի 26-ի N 359 – Լ որոշմամբ հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ առանձին տնտեսվարողների մոտ դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:
Միջոցառման համաձայն օժանդակություն տրամադրվում է այն տնտեսվարողներին, որոնք 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով ունեցել են ամսեկան 2-ից 50 աշխատակից, ընդ որում՝ հաշվի չառնելով 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թվաքանակը:
«Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության փորձագետ Արմեն Պետրոսյանը նշել է ծրագրով նախատեսված բացառությունները և դիտարկումներ ներկայացրել դրանց վերաբերյալ։