Արցախում թանկացել է կիտրոնը․ դիտարկման արդյունքներ

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոնի համար՝ 17 դրամ կամ 6%:

Տեղական արտադրության սոխի գնի 100 դրամ նվազման արդյունքում սոխի միջին գինը նվազել է 33 դրամ կամ 7.6%: Զատիկի տոնի կապակցությամբ դիտարկված առևտրային օբյեկտներից մեկի կողմից իրականացվող ակցիայի շրջանակում նվազել է նաև հավի ձվի միջին գինը՝ 1 դրամ կամ 1.9%:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել