Կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը․ Արայիկ Հարությունյան

«Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք: Նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն:

Սկսենք նոր ուսումնական շաբաթը՝ հետևելով Առաջին ալիքով հեռարձակվող դասերին և https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում տեղադրված տեսադասերին։

Ապրիլի 13-ին՝ 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝

Կենսաբանություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Ձկներ

Հասարակագիտություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Պարտք

Ֆիզիկա (8-րդ դասարան)
Թեմա՝ Մեխանիկական աշխատանք

Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
▪Երկրաչափություն. Ընդհանուր գաղափար երկրաչափության մասին
▪Ֆիզիկա. Շփման ուժի վերաբերյալ խնդիրների լուծում

‼Առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս․

Կենսաբանություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Սողունների ընդհանուր կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները, բազմազանությունը

Կենսաբանություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Արտազատության նշանակությունը

Ես և շրջակա աշխարհը (2-րդ դասարան)
Թեմա՝ Սենյակային բույսեր

Ես և շրջակա աշխարհը (3-րդ դասարան)
Թեմա՝ Մեր մաշկը: Առաջին օգնությունը մաշկի վնասվածքների դեպքում:

Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)
Թեմա՝ Անտարկտիդայի հայտնագործումը

Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)
Թեմա՝ Ավստրալիայի հայտնագործումը

Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ Դպրոցի ճամփան: Գրիչը

Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ Ո՞վ է բերում գարունը: Մարտ

Բնագիտություն (5-րդ դասարան)
Թեմա՝ Մթնոլորտի խոնավությունը

Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Գրականությունը և մամուլը։ Արվեստը և ճարտարապետությունը

Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ Ինչը օգնեց մայրիկին: Կարծում եք, թե կատա՞կ է:

Մաթեմատիկա (1-ին դասարան)
Թեմա՝ Կիլոգրամ: Ժամ: Լիտր: Դեցիմետր: Դրամ

Մայրենի (3-րդ դասարան)
Թեմա՝ Լեռները հպարտ: Փառքի հերոսներ

Հանրահաշիվ (7-րդ դասարան)
Թեմա՝ Ուղիղ և հակադարձ համեմատականություններ

Երկրաչափություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյուններ: Նրանց հավասարության հայտանիշերը

Հանրահաշիվ (8-րդ դասարան)
Թեմա՝ Արմատանշան պարունակող հավասարումներ և անհավասարումներն»,-այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել