Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շիրակի մարզի բնակիչներից 5-ը, որոնք մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, առանց բարդությունների հաղթահարել է վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից:
«Շիրակի մարզի 5 բնակիչ առանց էական բարդությունների հաղթահարել է վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման, ընդհանուր առմամբ, 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 47-ով: Առողջացածների թիվը 197 է, փաստացի բուժվողներինը՝ 803: Ընդհանուր առմամբ՝ թեստավորվել է 7164 քաղաքացի: