Դատական բոլոր գործերը պետք է գրանցվեն datalex-ում

Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքը կառավարում է ՀՀ դատական դեպարտամենտը։
ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի վարման պատասխանատուն հանդիսանում է Վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դատական բոլոր գործերը գրանցվում են դատական իշխանության պաշտոնական կայքում (datalex):

Դատական նիստերի ժամանակացույցը և վերջնական դատական ակտերը տրամադրում է համապատասխան ստորաբաժանման պատասխանատու դատական ծառայողը, որի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը հայտնվում է նախօրոք։

Վերջնական դատական ակտերը պետք է ապահովեն հետևյալ չափանիշները.

1) դատական ակտերը պետք է լինեն համակարգչային UNICODE տառատեսակով և PDF ձևաչափով (ֆորմատով).
2) դատական ակտերի էլեկտրոնային ֆայլերի անվանումը պետք է համընկնի պարբերաբար ուղարկվող դատական նիստերի ժամանակացույցով նախատեսված գործի համարի հետ՝ ավելացնելով համապատասխան տարեթիվը (օրինակ, եթե գործի համարը 0004-01 է, ապա համապատասխան վերջնական դատական ակտի անվանումը կլինի հետևյալ կերպ. 0004-01_2008):

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել