Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։
Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։
2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։
Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեությունը
2017 թվականի հունվարի 9-ից – ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
2012 – 2016թթ․ – ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ ,
2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ,
2009 – 2011թթ. – ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ,
2006-2011թթ. – «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ։
Գործունեությունը միջազգային ծրագրերում՝
2016թ. առ այսօր – «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ,
2013թ․ առ այսօր – ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։
Եղել է մի շարք միջազգային ծրագրերի փորձագետ։
20-ից ավելի գիտական հրատարակումների հեղինակ է։