Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը․ Johns Hopkins University

Ապրիլի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը։ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով 18։30-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1,502,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 432,000 դեպք։ Երկրորդ տեղում է Իսպանիան, ավելի քան 152,000 մարդ, երրորդը՝ Իտալիան՝ մոտ 140,000 դեպք։

COVID-19-ից մահացության դեպքերի թիվն աշխարհում մոտ 90,000 է։ Մոտ 340,000 մարդ ապաքինվել է։ Մահացության առավելագույն քանակը գրանցվել է Իտալիայում՝ ավելի քան 17,000, Իսպանիայում այդ ցուցանիշն ավելի քան 15,200 է, իսկ ԱՄՆ-ում՝ 14,800։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել