ԱՊՊԱ-ի գումարները գրպանվել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Տիգրան Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:


Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է ինքնիրավչություն, այսինքն՝ աշխատելով ապահովագրական ընկերությունում`իր ու կնոջ հասանելիք ԱՊՊԱ և բժշկական ապահովագրական պայմանագրերի վաճառքից հավաքագրված գումարները չի փոխանցել ընկերության հաշվեհամարին:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Սյունիքի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել