Կորոնավիրուսից 93-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտան կորոնավիրուսի հետևանքով մահվան նոր դեպք է գրանցվել:

«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»,-նշում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հավելենք, որ ապրիլի 8-ի տվյալներով, երեկվա համեմատ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 28-ով, ընդհանուր կազմելով 881 դեպք, որից 117-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 758, բացասական թեստերը եղել են՝ 4571-ը, մահվան դեպքերը՝ 9-ը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել