Աշխատանք՝ Քաղաքաշինության կոմիտեում. աշխատավարձը՝ 150 հազար դրամ

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը՝ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի ավագ մասնագետի պաշտոնը զբաղեցնելու մասին (ծածկագիր՝ 65-27.1-Մ4-3):

Հիմնական գործառույթները՝
1. Մասնակցում է քաղաքաշինության, տարածական պլանավորման և զարգացման բնագավառի oրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, իրականացնում է իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ:
2. Մասնակցում է համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու գործընթացին:
3. Մասնակցում է միջոցառումների` տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ, աջակցում է տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի և զարգացման ծրագրերի մշակման հարցերում:
4. Մասնակցում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման առաջարկությունների, այդ տարածքների քաղաքաշինական վերազարգացման ծրագրերի, առանձին հողահատկացումների վերաբերյալ առաջարկությունների քննարկմանը և նախապատրաստում եզրակացություն, համակարգում է հատուկ կարգավորման օբյեկտների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը:
5. Մասնակցում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացին, նախապատրաստում է կարծիք այլ գերատեսչություններից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, իրականացնում է ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, նախարարությունների, գերատեսչությունների առաջադրած քաղաքաշինական հարցերի ուսումնասիրություն, եզրակացությունների նախապատրաստում:
6. Մասնակցում է տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային ծրագրերի կազմման աշխատանքներին, ինժեներատրանսպորտային ուղեգծերի ընտրությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է եզրակացություն դրանց կառուցվածքների և սպասարկման օբյեկտների տեղադրման վերաբերյալ:
7. Մասնակցում է բնագավառի տեղեկատվական բազայի համալրման աշխատանքներին։

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

Կրթություն, որակավորման աստիճան
1 Ուղղություն Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
2 Ոլորտ Ճարտարապետություն և շինարարություն

Մասնագիտական գիտելիքներ
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն,

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ
քաղաքաշինության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Անհրաժեշտ կոմպետենցիաների իմացություն

Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Ժամանակի կառավարում

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2021 թվականի մարտի
29-ը:

  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց։
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/,
  • վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.04.2020թ.։

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով: Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև
12.30-ը։ Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 011 621 735, 011 621 768 հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել