Նախաքննության մարմնի կողմից Արտավազդ Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 2-րդ մասով, այն արարքը կատարելու համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում հաշվառված «Գամ-Մեքս» ՍՊ ընկերության տնօրենը, 2009 թվականի դեկտեմբերից 2010 թվականի փետրվար ամիսնն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու ՏՀՏ-ում հաշվառված «Վարոսշին» ՍՊ ընկերության տնօրեն Արևհատ Ս.-ից առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել 42478500 ՀՀ դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, նույն Արևհատ Ս.-ի մեկ այլ կազմակերպությունից` ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ-ում հաշվառված «Վալա» ՍՊ ընկերությունից 2010 թվականի մարտից դեկտեմբեր ամիսներնն ընկած ժամանակահատվածում առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել 132238600 ՀՀ դրամի կեղծ, անապրան քհաշիվ-ապրանքագրեր, որոնք օգտագործել է, որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթղթեր և 2010 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ երամսյակների ԱԱՀ-ի 2010 թվականի շահութահարկի հաշվարկներում և 2010 թվականի եկամտահարկի հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` 47761084 ՀՀ դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց:
Բացի այդ, Արտավազդ Գ.-ն, ՀՀ ԿԱ ՊԵԿ Չարենցավանի տարածքային ՀՏ-ում հաշվառված «Խորդա» ՍՊ ընկերությանը, առանց ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու, տրամադրել է 1793000 ՀՀ դրամի 01.06.2010 թվականի թիվ 11 և 11.02.2011 թվականի թիվ Ա9775889963 կեղծ հաշիվ-ապրանքագրերը, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի ՀՏ-ում հաշվառված «ԱրիանՇե» ՍՊ ընկերությանը առանցա պրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու, տրամադրել է 800100 ՀՀ դրամի 15.07.2010 թվականի թիվ 86 կեղծ հաշիվ-ապրանքագիրը, որի արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի` 708855 ՀՀ դրամի վնաս:
Այսինքն` Արտավազդ Գ.-ն, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 47761084 ՀՀ դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև առանց ապրանքներ մատակարարելու ու ծառայություններ մատուցելու տրամադրել է կեղծ փաստաթղթեր և արդյունքում պետությանը պատճառել խոշոր չափերի` 708855 ՀՀ դրամի վնաս, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով:
Գործը գտնվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ մեղադրանքի պաշտպանությունն իրականցվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net