Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ս.Բաղդասարյանի մեղադրանքի:
Սերգեյ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Նաիրի կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անի Սարդարյանի և Արմինե Ազայանի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է Սամանդ մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս:
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net