ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178 հոդվածի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
Իրավական ակտերի մասին 86 հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը:
Այսպես, վերլուծելով սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքից հրաժարվելու վերաբերյալ նյութական իրավունքի նորմերը` պետք է արձանագրել, որ օրենսդիրը վերը նշված հոդվածով նախատեսում է սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու երկու դեպք, որոնք են.
– սեփականատիրոջ կողմից գույքից հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը ,
– այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի իրավական պահանջը` հանգում ենք այն եզրակացության, որ օրենսդիրը նշված հոդվածով նախատեսում է այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում միայն գույքը կարող համարվել տիրազուրկ:
Այսպես`
– գույքը համարվում է տիրազուրկ, երբ այն չունի uեփականատեր,
– գույքը համարվում է տիրազուրկ, երբ դրա uեփականատերն անհայտ է,
– գույքը տիրազուրկ է համարվում, երբ սեփականատերը հրաժարվել է դրա նկատմամբ uեփականության իրավունքից:
Աղբյուրը` Իրավաբան.net