1 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ

Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,-հայտնում է նա։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 770, որից 43-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 720, բացասական թեստերը եղել են՝ 3477-ը, մահվան դեպքերը՝ 7-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 736-էր, բուժվածները՝ 43-ը, փաստացի բուժվողները՝ 686, բացասական թեստերը՝ 3258, մահվան դեպքերը՝ 7-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել