Կիրականացվի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը

ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել