Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ալեն Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի կապի հանգույցի պետ, կոչումով ավագ լեյտենանտ, զորամասի հրամանատարի կողմից նախապես հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով ներքին վերակարգում որպես 5-րդ դիվիզիոնի և ապահովման ստորաբաժանումների պատասխանատու, 13.10.2012թ.` ժամը 20:00-ից առանց թույլտվության թողել է զորամասի տարածքը` հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ալեն Մ.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, սակայն օգտվելով իր քրեադատավարական իրավունքից, հրաժարվեց դատարանում ցուցմունքներ տալուց:
Դատարանը վճռեց Ալեն Մ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել կալանքի 15 /տասնհինգ/ օր ժամկետով, որը պետք է կրի ՀՀ Պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net