ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 736, որից 43-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 686, բացասական թեստերը եղել են՝ 3258-ը, մահվան դեպքերը՝ 7-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 663-էր, բուժվածները՝ 33-ը, փաստացի բուժվողները՝ 626, բացասական թեստերը՝ 2940, մահվան դեպքերը՝ 4-ը: Օրվա ավարտին մահվան դեպեքերը հասան 7-ի: