Իր կատարած հանցագործությունը քողարկելու համար կատարել է սուտ մատնություն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 17:30-ի սահմաններում զորանոցում վիճաբանության մեջ է մտել նույն դիվիզիոնի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Ա.-ի հետ, որի ընթացքում, բռնություն գործադրելով` ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա որպես օրապահ իրեն հատկացված սվին դանակով մեկ անգամ հարվածել է Արամ Ա.-ի կրծքավանդակի հետին ձախ հատվածին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Բացի այդ, Արթուր Հ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` սուտ մատնություն է արել այն մասին, որ 17.10.2012թ.` ժամը 17.30-ի սահմաններում, շարքային Արամ Ա.-ն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոտքով հարվածել է ձախ ազդրին:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալամավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել