Ապօրինի ձեռք բերած թմրանյութը պահել է խոհանոցում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Տիգրան Լ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակով իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և իր տան խոհանոցում պահել է խոշոր չափի թմրամիջոց:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝նույն արարքները, որոնք կատարվել են է խոշոր չափերով՝պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել