Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Համլետ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել համագյուղացի Էմմա Ս.-ի հետ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կանավարումը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի` բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net