Սպառնացել է նախկին կնոջը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Նվեր Ա.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 26.05.2012թ.` ժամը 15.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 150 տան մոտ տեսնելով Վարդան Մ.-ին պատկանող «Պեժո 307» մակնիշի ավտոմեքենան և մտածելով, որ այն պատկանում է իր հետ անհաշտ հարաբերությունների մեջ գտնվող, Հրազդան քաղաքի բնակիչ Հարություն Ղ-ին՝ դիտավորությամբ, գործով չպարզված առարկայով, կոտրելու միջոցով ոչնչացրել է ավտոմեքենայի առջևի, հետևի հողմապակիները, աջ կողային դռների շարժական ապակիները` Վարդան Մ.-ին պատճառելով զգալի չափի՝ 140.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Նվեր Ա.-ն 2012թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 01.00-ից մինչև ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, իր անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող իր նախկին կնոջ՝ Կարինե Խ.-ի տան բակ, ինչպես նաև վերջինիս տանը հարակից գտնվող ճանապարհին, տվել ձայնային ազդանշան, նախկին կնոջ՝ Կ.Խաչատրյանի հետ ունեցած ընտանեկան անհաշտություններից ելնելով` վերջինիս և նրա ընտանիքի անդամների հասցեին շարունակաբար տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել, որ միևնույն է նրանց ընտանիքի անդամներին վնասելու է, հանգիստ չի թողնելու` դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել