ՊԵԿ-ը շարունակում է օրինապահ հարկ վճարողների խրախուսումը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին:

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 37 տնտեսվարող: 25 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 10 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ

2. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ

3. ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ

4. «ՖԱԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել