Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին․ վարժարանն ախտահանվել է

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին։ Դասերի վերսկսմանն ընդառաջ, կրթահամալիրի բոլոր շինություններում, ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն ախտահանել են բոլոր սենյակները, դասարանները, սրահները։ Մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ռազմամարզական վարժարանը կգործի ուժեղացված ռեժիմով, ելումուտի խիստ սահմանափակմամբ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել